ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները մտադիր էին պատանդներ վերցնել Ստամբուլի օդանավակայանում

ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները մտադիր էին պատանդներ վերցնել Ստամբուլի օդանավակայանում

PanARMENIAN.Net - Ստամբուլի օդանավակայանում պայթյուններ իրագործած ահաբեկիչները մտադիր էին տասնյակ պատանդներ վերցնել:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին:

Հարձակվողները նախապես եղել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում` ծրագրելով հանցագործությունը, սակայն պատանդներ վերցնելու վերաբերյալ պլանները ձախողվեցին, երբ ահաբեկիչները կասկածներ առաջացրեցին ոստիկաններից մեկի մոտ: Ոստիկանը ուշադրություն էր դարձրել, որ նրանք շոգ եղանակին բաճկոններ են կրում և պահանջել էր փաստաթղթերը: Դրանից հետո ահաբեկիչները կրակ են բացել ինքնաձիգերից և պայթեցրել են իրենց, հայտնում է ՌԻԱ Նովոստին Sabah-ի վրա հղումով:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարատները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին:

Ընթերցեք նաև. Նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլում ահաբեկչության կապակցությամբ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---