ԵՄ երկրներից Գերմանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել

ԵՄ երկրներից Գերմանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել

PanARMENIAN.Net - 2015-ին Եվրամիության այլ երկրներից Գերմանիա մշտական բնակության է ժամանել ռեկորդային թվով քաղաքացի` մոտ 685.5 հազար մարդ: Նույն ժամանակահատվածում եվրոպական երկրների 303 036 քաղաքացի է հեռացել Գերմանիայից, ուստի ներգաղթյալների աճը կազմել է 382.449 մարդ: Այդ մասին գրել է Deutsche Welle-ն Միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) տվյալների վրա հղումով:

Եվրոպայի ներսում միգրանտների գրեթե 80 տոկոսը Արևելյան Եվրոպայի քաղաքացի է: Առաջին տեղում Ռումինիան է (174.779 մարդ), նրան հաջորդում է Լեհաստանը (147.910), Բուլղարիան (71.709) և ԵՄ-ին վերջինն անդամակցած Խորվաթիան (50.646 մարդ):

Միևնույն ժամանակ կրճատվել է հարավային Եվրոպայի երկրներից` Հունաստանից, Իտալիայից, Պորտուգալիայից և Լեհաստանից, ԳԴՀ ներգաղթողների թիվը: 2015-ին այդ երկրներից Գերմանիա է տեղափոխվել 100.164 մարդ:

Եվրամիությունում ընդհանուր առմամբ կա 18.5 մլն ներքին միգրանտ: Նրանցից 4.1 մլն ապրում է Գերմանիայում, 3.1 միլիոնը` Մեծ Բրիտանիայում և 2,2 մլն` Ֆրանսիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---