Սվիտալսկի. ԼՂՀ կարգավորման գործընթացում նոր շարժ կա, ԵՄ մոտեցումները կփոփոխվեն 4 հուլիսի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ կարգավորման գործընթացում վերջին ամիսներին նոր շարժ է նկատվում: Այս մասին Երևանում ասել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով Եվրամիության՝ ԼՂՀ կարգավորման գործընթացում մասնակցության մասին: Նա նշել է, որ Վիեննայի գագաթնաժողովը նոր գլուխ է բացել ԼՂՀ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում, փորձ է արվել գտնել ազնիվ և բազմակողմանի լուծում այս խնդրում: Սվիտալսկին նաև հիշատակել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Այս գործընթացը շարունակվում է: Եվրամիությունն ամբողջովին աջակցում է հիմնախնդրի կարգավորման այս ձևաչափին. գլխավոր դերը Մինսկի խմբի համանախագահներինն է: Եվրամիությունն այս գործընթացում աջակցում է»,- շեշտել է Սվիտալսկին: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 5-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան՝ հանդիպելու նախագահի, Արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում է Tert.am-ը: Ըստ ԵՄ դեսպանի՝ նա այցով նպատակ ունի հանդես գալ՝ որպես ԼՂՀ կարգավորման գործընթացի աջակից: Միևնույն ժամանակ, Սվիտալսկին առաջարկել է շատ չքննարկել, թե ինչ է արվում այս հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Ես կարող եմ ասել, որ հիմա շատ հանրային դիվանագիտության ժամանակ չէ: Մենք փորձում ենք խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին աջակցել», նկատել է դեսպանը։ Նա նաև նշել է.«Կարծում եմ, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը, լավ, դրական փոփոխության»: Միաժամանակ, Սվիտալսկին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ մոտեցումները որոշակիորեն փոփոխվելու են: «ԵՄ-ն, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ցանկանում է բարձրացնել իր` անվտանգության համակարգի վարկանիշը, ինչը որոշակի առումով ազդեցություն է ունենալու ԼՂ հակամարտության հարցում ԵՄ մոտեցումների վրա», - պարզաբանել է նա, գրում է Aysor.am-ը: 2016-ի հունիսինՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ԼՂ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում: «Հուսով ենք, որ մենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսներն ենք դառնում, գործընթաց, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար՝ անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասել է նա և նշել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են, և իրադրությունը շատ խոցելի է: Կարդացեք նաև՝ Աբրահամյան-Սվիտալսկի. Քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարը, վիզաների դյուրացումը, ներդրումները, ՀՕ-ն Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները |