ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՌԴ օմբուդսմենին՝ Վերին Լարսում հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՌԴ օմբուդսմենին՝ Վերին Լարսում հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ահազանգերի հիման վրա դիմել է ռուսաստանցի իր պաշտոնակցին:

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ Հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս՝ իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հարցով ՌԴ իր գործընկերոջը դիմել է նաև պաշտոնական նամակով:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---