«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն զովացուցիչներ է բաժանել «Վարդավառ» փառատոնի հյուրերին 5 հուլիսի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին՝ Վարդավառի օրը, Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» միջազգային ամենամյա փառատոնը, որի շրջանակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը զովացուցիչներ է բաժանել հյուրերին: Այն կրթական, երիտասարդական և մշակութային միջոցառում է, որն արդեն 3 տարի շարունակ կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնությունը: Վարդավառը Քրիստոսի պայծառակերպության օրն է. այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որի պատմությունը գալիս է դեռ հեթանոսական ժամանակներից։ Հնում տոնը կապում էին ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ՝ նրան վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորույթը պահպանվել է նաև մեր օրերում։
Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը մեկնարկել է Գառնիում մարզային տաղավարների բացմամբ, որոնք կազմակերպվել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության տրամադրած հովանոցների տակ: Տաղավարներում յուրաքանչյուր մարզ ներկայացրել է Վարդավառը նշելու իր առանձնահատկությունները: Բացի այդ, Ընկերությունը փառատոնն ապահովել է Կոկա-Կոլա զովացուցիչներով և Բոնակուա ջրերով` անվճար բաժանելով դրանք բազմաթիվ հյուրերին ու մասնակիցներին: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մեծապես կարևորում է համայնքների հասարակական և մշակութային կյանքին իր մասնակցությունը՝ հաճախակի աջակցելով նման միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը մայրաքաղաքում և մարզերում: Այս տարի «Վարդավառ» միջազգային փառատոնն անցել է «Ազգային ավանդական խաղեր» խորագրի ներքո: Դրա ընթացքում ազգային խաղեր են կազմակերպվել, երիտասարդ խաղավարների միջոցով վերհանվել այն խաղերը, որոնք հայտնի են եղել դեռ մեր նախնիների շրջանում:
Փառատոնի ընթացքում նաև ազգային պարի ֆլեշմոբ է անցկացվել՝ 120 մետրանոց դրոշի բարձրացմամբ, հիմներգի կատարմամբ ու բազմաթիվ վարդերի բաժանմամբ: «Վարդավառ» փառատոնի նպատակն է միջազգայնորեն ներկայացնել Հայաստանի պատմամշակութային արժեքները և մշակույթը առհասարակ` ընդգծելով ավանդույթները, ազգային երգն ու պարը, տոնի ծիսակատարությունն ու պատմությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |