Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այդ մասին հայտարարել է Հիրեսունի քաղաքապետ Քերիմ Աքսուն:

«8 մարդ վիրավորվել է, նրանց թվում կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,-ասել է Աքսուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, ահաբեկչության վարկածը հավանական չի համարվում, ավելի շուտ, կործանման պատճառը եղել են վատ եղանակային պայմանները:

Ուղղաթիռում 15 մարդ է եղել, այդ թվում ժանդարմերիայի բարձրաստիճան սպաներ, նրանց կանայք, 3 երեխա: Սպաների թվում էր նաև Հիրեսուն գավառի ժանդարմերիայի գեներալ Մուստաֆա Դողրուն: Պտվիրակությունը վերադառնում էր երկրի հարավ-արևելքում զոհված զինվորականների ընտանիքներին այցելությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---