Երևանում երկրորդ Գունազարդ վազքին մոտ 1500 երիտասարդ է մասնակցել

Երևանում երկրորդ Գունազարդ վազքին մոտ 1500 երիտասարդ է մասնակցել

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Երևանում երկրորդ անգամ անցկացվել է Yerevan Color Run բարեգործական մարաթոնը:

Միջոցառումը մեկնարկել է առավոտյան ժամը 07:00-ին և շարունակվել մինչև ժամը 11:00: Մասնակիցները Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի տարածքից վազել են Մոնթե Մելքոնյանի պողոտայով, ընթացքում իրար վրա փոշեներկեր լցնելով: Վազքուղու ընդհանուր երկարությունը 5 կմ էր:

Երկրորդ վազքին մասնակցել է մոտ 1500 երիտասարդ՝ 2015 թվականի վազքի մոտ 1000 հոգու դիմաց: Միջոցառումը նախատեսված էր մինչև մոտ 3000 մարդու անցկացման համար:Մրցույթում 6 երիտասարդ է հաղթել՝ 3 աղջիկ և 3 տղա:

Վազքին կարող էին մասնակցել 14 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները, տոմսի արժեքը 4000 դրամ էր: Դրամահավաքի նպատակներից մեկը Գյումրիի անօթևան երեխաներին օգնելն էր. գումարն ուղղվելու է նրանց ընտանիքներին սննդով, հիգիենայի պարագաներով և հագուստով ապահովելուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---