Կարկուտից տուժել են Արագածոտնի պտղատու այգիները, վնասվել են Կոտայքի և Լոռու հողատարածքները![]() 11 հուլիսի 2016 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով: Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղիղ քամին և կարկուտը էական վնասներ են պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը: Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում հուլիսի լույս 11-ի գիշերը` ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ: Կարկուտը վնասներ է պատճառել նաև Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում: Վնասի չափերը որոշելու համար հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |