Իրանցի զբոսաշրջիկները խնդրում են Վանա լճի ափին լողափեր բացել11 հուլիսի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Վանա լճի ավազանի զբոսաշրջային միության» նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը հայտարարել է, որ Իրանից զբոսաշրջիկները դժգոհում են լճի ափին հանրային լողափների բացակայությունից: Թունչդեմիրը նշել է, որ կրոնական տոներին իրանցիների մի ստվար հատված նախընտրում է իր հանգիստն անցկացնել Իրանի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա գտնվող Վան քաղաքում, սակայն լճի ափին մեծ լողափի բացակայության պատճառով վերջինները չեն կարողանում ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում: Երկար տարիներ Վան քաղաք զբոսաշրջիկներ տանող իրանական տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավար Վահիդ Ռոստամին էլ նշել է, որ զբոսաշրջիկների շրջանում շատ են լճի ափին հանգստանալ ցանկացողները: Ռոստամին նշել է, թե իրանք ցանկանում են, որպեսզի թուրքական կողմը առափնյա հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնի` ավելացնելով, որ դրա արդյունքում իրանցի զբոսաշրջիկները ավելի երկար ժամանակով կայցելեն Վան, թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 2015-ին Ռամազանի տոնի օրերին Վան են այցելել 50.000, իսկ 2016-ին՝ 20.000 իրանցի զբոսաշրջիկ: Վանա լճի` 450 կմ երկարություն ունեցող ափի երկայնքով այս պահին որևէ հանրային լողափ չի գործում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |