Հայ զինծառայողները կսովորեն ռուսական ռազմաուսումնական հաստատություններում

Հայ զինծառայողները կսովորեն ռուսական ռազմաուսումնական հաստատություններում

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ ռազմական հաստատությունների միջև կկնքվի պայմանագիր` Ռուսաստանում ՀՀ զինծառայողների ուսման պրոցեսի կազմակերպման մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը:

«Այցի նպատակն է երկկողմ բանակցություններին մասնակցելն ու 2016-2017թթ.-ի ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունիսի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ 2016-ին ՌԴ-ում սովորելու համար արդեն 200 սպա է դիմել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---