ՀՀԿ-ն Շիրակի ՏԻՄ ընտրություններին կսատարի քաղաքապետ Բալասանյանին

ՀՀԿ-ն Շիրակի ՏԻՄ ընտրություններին կսատարի քաղաքապետ Բալասանյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցը որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Որոշումը հրապարակել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բալասանյանն ասել է, որ Գյումրու ավագանու 2016-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Ըստ Մինասյանի, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» ավագանու ցանկը կգլխավորի Սամվել Բալասանյանը, հայտնում է Aravot.am-ը:

Հուլիսի 9-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ ցանկություն չունի կուսակցական դառնալ: Միաժամանակ, նացանկություն էր հայտնել մասնակցել Գյումրու ավագանու ու քաղաքապետի ընտրություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---