Ադրբեջանը և Ուկրաինան կզարգացնեն ռազմատեխնիկական գործակցությունը

Ադրբեջանը և Ուկրաինան կզարգացնեն ռազմատեխնիկական գործակցությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Շատ կարևոր է համատեղ արդյունաբերական համալիրների ստեղծումը: Դա կարևոր է ինչպես ծանր արդյունաբերության, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցության համար: Կան լավ հնարավորություններ այդ ուղղությունը զարգացնելու համար»,-ասել է Ալիևը Բաքվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ուկրաինան և Ադրբեջանը նաև պայմանավորվել համագործակցել մաքսային և մշակութային ոլորտներում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան պայմանագիր է կնքել ադրբեջանական ընկերության հետ, որի համաձայն Ան-178 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կառաքվի այդ երկիր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

«Ան-178 ինքնաթիռները կառաքվեն Ադրբեջան: Պայմանագիր է կնքվել ադրբեջանական ընկերության հետ»,-գրել է Գրոյսմանը Twitter-ի իր էջում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---