Ս. Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ շնորհավորել են ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերները 7 ապրիլի 2007 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Դոմինիկ դը Վիլպենի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առիթով: Կասկած չունեմ, որ ի զորու եք լինելու ամրապնդել Ձեր նախորդի գործը եւ շարունակել ուղղորդել Հայաստանը տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների ճանապարհով նույն վճռականության նույն ոգով»:Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի շմորհավորական հեռագրում նշված է.«Հարգելի պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակման կապակցությամբ եւ ցանկանում եմ ամենայն բարիք, բազում հաջողություններ եւ Աստծո օրհնությունը Ձեր պատասխանատու պաշտոնում: Համոզված եմ, որ Հայաստանը վճռականորեն կշարունակի բարեփոխումները ժողովրդավարության, իրավական պետության եւ շուկայական տնտեսության կայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին Դաշնային կառավարությունն իր ուժերի սահմաններում այսուհետ եւս կսատարի Հայաստանին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |