Ս. Շիշկարյովը Ցեղասպանության մասին. Ապաշխարանքի ուղին արիություն է պահանջում, սակայն ընդունակ են դրան քչերը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մոտալուտ 92-րդ տարելիցի կապակցությամբ հայերին ուղղված ուղերձով է հանդես եկել ՌԴ Պետդումայի պատգամավոր («Միասնական Ռուսաստան» խմբավորում) Սերգեյ Շիշկարյովը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, պատգամավորի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Թանկագին բարեկամներ, ապրիլի 24-ին մարդկությունը գլուխ կխոնարհի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Գրեթե մեկ դար է բաժանում մեզ այդ ողբերգությունից, սակայն նման վերքերը շուտ չեն ապաքինվում: Ապաշխարանքի եւ հաշտեցման ուղին արիություն է պահանջում, սակայն ընդունակ են դրան քչերը: Վեճերը բուն Թուրքիայում եւ Եվրամիությունում ցեղասպանութայն փաստի ճանաչման շուրջ հաստատում են դա: Ցավոք, իրավիճակը Անդրկովկասում կրկին տագնապալի է: Ռազմական հակամարտությունը, որին կարող է հանգել Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունը, կարող է աղետ հրահրել: Ուժեղ եւ անկախ Իրանը թույլ է տալիս պահպանել տարածաշրջանային տերությունների շահերի հավասարակշռությունը, այդ թվում նրանց, ով անմիջականորեն սահմանակից է Հայաստանին: Սակայն եթե պատերազմ սկսվի այդ հավասարակշռությունը կխախտվի: Եվ մենք ձեր հետ միասին պատկերացնում ենք հնարավոր հետեւանքները:



Ռուսաստանը վճռականորեն կողմ է խաղաղության պահպանմանը մեր հարավային սահմաններում, Հայաստանի հետ սահմաններում, Անդրկովկասի այլ երկրներում: Բավական է արյուն հեղել: Մենք իմաստնության եւ խոհեմության կոչ ենք անում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլ նաեւ ժողովրդներին` չէ որ յուրաքանչյուր պատերազմի ժամանակ տուժում են անմեղները:



«Գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ, ես, առաջին հերթին, մտածում եմ խաղաղության մասին մեզնից յուրաքանչյուրի, մեր երեխաների, մոլորակի մեր հեռու եւ մոտիկ հարեւանների համար»,-հայտարարել է ռուս պատգամավորը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---