Սարի թաղում բախումների փաստով քրգործ է հարուցվել. 6 ոստիկան տուժած է ճանաչվել![]() 20 հուլիսի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների ու բնակիչների միջև բախման հետքերով: Ըստ հաղորդագրության, «պարզվել է, որ... Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից»: Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ըստ հաղորդագրության, ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառած, տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |