Երաժշտությունը VKontakte-ում մասնակի վճարովի կդառնա20 հուլիսի 2016 - 15:22 AMT PanARMENIAN.Net - « VKontakte» սոցցանցում նոր վճարովի գործառույթներ կհայտնվեն նախատեսված աուդիոձայնագրությունների համար, իսկ երաժշտության բաժինը ամբողջությամբ կվերանայվի: Երաժշտության ներբեռնումը վճարովի կդառնա, հետո կհայտնվի նաև մեծ playlist-երի ստեղծման հնարավորություն: Բացի այդ, կհայտնվեն երաժիշտների էջեր կատարողների մասին տեղեկություններով: Սակայն ձայնագրությունների ունկնդրումը կմնա անվճար: «Ձայնագրությունները հնարավոր կլինի անվճար լսել, սակայն, կհայտնվեն մի շարք վճարովի ծառայություններ: Օրինակ`ավելացնել ձայնագրությունը սեփական էջին: Եթե սիրում եք կատարողներին, պետք է նրանց աջակցեք: Իսկ երաժիշտները պետք է վաստակեն, որպեսզի ուրախացնեն ձեզ նոր երգերով: « VKontakte»-ում դա հնարավոր կլինի անել մեկ գավաթ սուրճի գնով»,-ասել է ՌԴ-ում Warner Music Group-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Բլինովան: Հավելյալ ծառայությունները նման կլինեն Apple Music-ի ծառայություններին, հայտնում է RT-ն: Վճարովի գործառույթների ներմուծման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն, ենթադրվում է, որ դա կլինի մինչև տարեվերջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |