Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս ե/ու կառուցման համաձայնագիրը10 ապրիլի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորները վավերացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համաձայնագիրը: Միլի Մեջլիսի անդամները հաստատել են նաեւ «Տարածաշրջանային համագործակցության մասին» թբիլիսյան հուշագիրը` կնքված Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ:Փաստաթղթերը պատգմավորներին ներկայացրած փոխ-խոսնակ Վալեխ Ալեսկերովը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-ը «տարածաշրջանի երկրների համար նույնքան կարեւոր է, որքան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, կամ էլ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարը»: Նա ընդգծել է, որ «երկաթուղու կառուցումը ծառայում է տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը»: «Եթե 10 տարի առաջ ինչ-որ պետության խորհրդարան դեմ լիներ մեր կողմից իրականացվող նախագծին, մեզ համար սարսափելի կլիներ: Սակայն մեր երկրի զարգացումը նախագիծը իրականացնելու հնարավորություն է տալիս, չնայած դրա նկատմամբ այլ երկրների վերաբերմունքին»,- ասել է Վ. Ալեսկերովը, հայտնում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |