ՄԻՊ. Խիստ դատապարտելի է բռնությունը լրագրողների հանդեպ` ըստ ահազանգերի ձեռնարկվում են օրենքով սահմանված միջոցներ

ՄԻՊ. Խիստ դատապարտելի է բռնությունը լրագրողների հանդեպ` ըստ ահազանգերի ձեռնարկվում են օրենքով սահմանված միջոցներ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետևում է Երևանի Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս պահի դրությամբ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ, ասվում է հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն»,-ասվում է հաղորդագրության ժամանակ:

Ասվում է նաև, որ գիշերը Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում կան տուժածներ լրագրողների շրջանում: Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսևորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երևույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի:

Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրվում է դրանք փոխանցել ՄԻՊ աշխատակազմին, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ:

Հուլիսի 21-ին վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրել է Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արել նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացել են տեղում: Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ են տրամադրել տարածքն ազատելու համար։ Ցուցարարներն այս անգամ ևս չենթարկվեցին, և քիչ անց ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկելիս ոստիկանական պատնեշի ետևում հայհոյանքներ էին լսվում թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների կողմից։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։

Ավելի վաղ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան: 02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան:

Ընթերցեք նաև. Խորենացի փողոցում բախումներից հետո 51 մարդ է հոսպիտալացվել (Թարմացված)

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---