Օմբուդսմենը կդիմի միջազգային ատյաններ Մովսեսի դպրոցը գնդակոծելու փաստի առնչությամբ22 հուլիսի 2016 - 19:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է դիմել Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին, ինչպես նաև Երեխաների օմբուդսմենների եվրոպական ցանցին Տավուշի մարզի Մովսես գյուղի դպրոցն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծելու վերաբերյալ «Ադրբեջանի զինված ուժերի այս հանցավոր բնույթի նպատակային ոտնձգությունը կոպտորեն խախտում է միջազգային, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դրանք հենց Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում են: Յուրաքանչյուր երեխա կրակոցից կամ ցանկացած այլ ոտնձգությունից ենթակա է հատուկ պաշտպանության: Այդ պահանջը ենթակա է խիստ պահպանության առանձնապես խաղաղ բնակավայրերի, առավել ևս դպրոցների պաշտպանության առումով», - նշվում է հաղորդագրությունում: 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի վրա: Կրակը բացվել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող 15-20 երեխաների ուղղությամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |