Մյունխենի զոհերի թիվը հասել է 9-ի. Կրակողը 18-ամյա իրանցի էր

Մյունխենի զոհերի թիվը հասել է 9-ի. Կրակողը 18-ամյա իրանցի էր

PanARMENIAN.Net - 9 մարդ է զոհվել Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով, 16-ը` հոսպիտալացվել է: Ոստիկանները հայտնել են, որ կրակել է Մյունխենի 18-ամյա իրանցի բնակիչը: Նրա դրդապատճառները դեռ չեն պարզվել:

Ըստ ոստիկանության, հրաձիգը միայնակ է գործել և հետագայում, հավանաբար, ինքնասպան է եղել:

Հուլիսի 22-ի երեկոյան զինյալ մարդը կրակ է բացել Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի մոտ: Ոստիկանությունը գտնում է, որ հարձակման համար նա ատրճանակ է կիրառել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային խմբի կրակի տակ` ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են նրա մարմինը:

«Կասկածյալն, ըստ քննության տվյալների, 18-ամյա իրանցի է Մյունխենից»,-ասել է լրագրողներին ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն, նշվում է, որ սա նախնական տեղեկություն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---