ԱԱԾ-ն ակնարկում է՝ «Սասնա ծռերից» ոմանք հանձնվելու դեպքում կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից

ԱԱԾ-ն ակնարկում է՝ «Սասնա ծռերից» ոմանք հանձնվելու դեպքում կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ազգային անվտանգության ծառայության կոչը Էրեբունու ՊՊԾ գունգը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Ըստ ԱԱԾ կողմից հուլիսի 25-ին զինյալներին հասցրած թերթոնի բովանդակության, հարուցված է քրգործ Ք.Օ. 218 հոդվածի (պատանդ վերցնելը), 235 հոդվածի (ապորինի զենք-զինամթերքի ձեռք բերելն ու շրջանառելը), 219 հոդվածի (շենքեր, տրանսպորտի միջոցներ զավթելը) հատկանիշներով: «Այդ հանցանքները կատարած անձանց սպասում է մինչև 15 տարվա ազատազրկում», - նշվում է հայտարարությունում:

«Անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակի և խստության» վրա կազդեն խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթն ու դրանց հետևանքների ծանրությունը», - ասվում է հայտարարությունում: Նշվում է նաև, որ հիմքերի առկայության դեպքում «իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,

ապօրինի հրազենը հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:

ԱԱԾ-ն հորդորել է խմբի անդամներին հանձնվել իրավապահներին: Առաջարկն ընդունելու համար պետք է դուրս գալ անցագրային կետից, զենքը գլխավերևում պահելով առաջանալ մոտ 50 մետր, շինանյութի խանութի տարածքում հովանոցների մոտ վայր դնել զենքը և ճանապարհի կենտրոնական մասով մոտենալ ոստիկանության ծառայողներին:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

Կարդացեք նաև. Ենիգոմշյան. Իրավապահները փորձել են քանդել ՊՊԾ գնդի պատը, «Սասնա ծռերը» զրկված են կապից ու սննդից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---