«Սասնա ծռերի» պահանջը՝ միջնորդ և լրատվամիջոցներ տրամադրել

«Սասնա ծռերի» պահանջը՝   միջնորդ և լրատվամիջոցներ տրամադրել

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով պահանջները:

«Մենք պահանջում ենք իշխանություններից տրամադրել մեզ լրատվամիջոցներ, ինչպես նաև որպես բանակցային կողմ ներգրավել Աշոտ Մինասյանին (ազատամարտիկ Աշոտ Երկաթ): Ինչպես նաև տեղեկացնում ենք, որ Սասնա Ծռերի անդամները չեն խախտել նեյտրալ գոտին և նրանք գտնվել են մեր կողմից վերահսկվող տարածքում», - ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

Կարդացեք նաև՝ Զինված խմբի 2 վիրավորին վիրահատել են, վիճակը բավարար է

Ոստիկանություն. Իրավապահները կրակել են «Սասնա ծռերի» մեքենային` սպառնացող վտանգը չեզոքացնելու համար (վիդեո)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---