ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. ՀՀ հետ գործակցությունը հաջողված է, կփորձենք աջակցել ԼՂ կարգավորման հարցում27 հուլիսի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հաջողված է: «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի հակամարտությունները, այդ թվում նաև՝ ԼՂ-ինը, և փորձելու է աջակցել դրանց խաղաղ կարգավորմանը: ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն էլ հաստատել է, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հետ նրանք ունեն համագործակցության ուրույն տարբերակներ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Քննարկման մասնակից Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին ասել է, որ իրենց նպատակն է ամուր պահել Արևելյան գործընկերությունը, և այդ կոնտեքստում ՆԱՏՕ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերում: Նա խոսել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ-ին պետք է որպես գործընկեր, այլ ոչ թե բարեկամ վերաբերել. «Որովհետև Ռուսաստանը բռի, անկանխատեսելի քաղաքականություն է վարում»: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն էլ նշել է , որ Հայաստանի համար շատ դրական ու գնահատելի պետք է լինի, որ Հայաստանն այս անգամ էլ ամենաբարձր մակարդակով մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թբիլիսիում ՆԱՏՕ-ի հետ կապերի գասենյակի և Հայաստանում Լեհաստանի ու Գերմանիայի դեսպանությունների աջակցությամբ հուլիսի 27-ին կազմակերպել է «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո.հետևանքները Հայաստանի համար» սեմինարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |