Պատանդված բժիշկը գնդի տարածքից մեկնաբանել է իրավիճակը

Պատանդված բժիշկը գնդի տարածքից մեկնաբանել է իրավիճակը

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա դրական է պատասխանել հարցին, արդյոք զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«- Դուք հիմա ՊՊԾ գնդի տարածքո՞ւմ եք:

- Այո:

- Ձեզ այդտեղ որպես պատա՞նդ են պահում:

- Այո:

- Կա՞ն այդտեղ հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:

- Մեկ հոգի կա:

- Ձեր ունեցած դեղորայքով կարողանո՞ւմ եք լիարժեք օգնել:

- Ոչ:

- Ձեր մյուս գործընկերները նույն վիճակում են՝ ինչ դո՞ւք:

- Այո:

- Իսկ հիվանդների բուժումը գնդի տարածքում հնարավո՞ր է:

- Ոչ:

- Զինված խմբին բացատրե՞լ եք, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով:

- Այո»:

Առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---