ԱԱԾ-ն՝ «Սասնա ծռերին». Եթե դուրս գաք հանձնվելուց բացի այլ նպատակով, կրակելու ենք

ԱԱԾ-ն՝ «Սասնա ծռերին». Եթե դուրս գաք հանձնվելուց բացի այլ նպատակով, կրակելու ենք

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, զգուշացնում է, որ հրազեն է կիրառելու «Սասնա ծռերի» նկատմամբ, եթե գնդի տարածքից կրակոց հնչի կամ եթե նրանք փորձեն լքել տարածքը՝ հանձնվելուց բացի որևէ այլ նպատակով:

«Հատուկ միջոցառումների իրականացման համար շրջափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը ևս հրազենի կիրառմամբ կկանխվեն», - ասվում է հայտարարությունում:

«Հրազեն կիրառելիս հիմք է հանդիսանալու այդ պահին առկա իրավիճակը, հաշվի են առնվելու կատարվող հակաիրավական արարքների բնույթը, ինչպես նաև յուրաքանչյուր իրավախախտի աձը», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ, ոստիկանության վարկածով, կամովի հանձնվել է կամ, «Սասնա ծռերի» վարկածով, ձերբակալվել ուժայինների կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---