ՄԻՊ. Քաղաքացիներին առանց հիմքերի բերման ենթարկելն անթույլատրելի է27 հուլիսի 2016 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել հուլիսի 27-ին Երևանում Խորենացի փողոցից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ: «Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման», - նշվում է հայտարարությունում: «Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով և ռեսուրսների ողջ ծավալով»,- ասված է հայտարարության մեջ: Ոստիկանությունը հուլիսի 26-ին պահանջել էր դադարեցնել Խորենացի փողոցում ցույցերը, իսկ երեկոյան բերման ենթարկել բոլորին, ովքեր չէին հեռացել վայրից: Հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» աջակիցները կրկին փորձեցին հավաքվել Խանջյան փողոցում, սակայն իրավապահները կասեցրեցին ցույցի փորձը՝ բերման ենթարկելով ժամանողներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |