ԱՆ. Կրկին կոչ ենք անում առանց որևէ նախապայմանի ազատել բժիշկներին

ԱՆ.   Կրկին կոչ ենք անում  առանց որևէ նախապայմանի ազատել բժիշկներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ից ոչ միայն Հայաստանի բժշկական հանրության, այլև բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին «Սասնա ծռեր» զինյալներին ուղղված բազում կոչեր` Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ վերցված բուժաշխատողներին ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշտադրումն այն գաղափարի, որ կատարված քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից և անընդունելի ամբողջ աշխարհում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ ենք անում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին:

Երեկ բուժակին ազատ արձակելու խոհեմ քայլը միայն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում։ Բայց և հանրությունը չի կարող ընդունել այն փաստը, որ ձեռք է բարձրացվում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ, ովքեր մեր երկրի համար ստեղծված լարված ու դժվարին այս օրերին գիշեր ու զօր, առանց տրտունջի, անկախ բոլոր հանգամանքներից շարունակում են բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ` վիրավորումներ ստացած տուժածներին` պատվով կատարելով մասնագիտական իրենց պարտքը, հավատարիմ մնալով իրենց երդմանը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

«Շարունակում ենք հորդորել և պահանջել ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Եվ հնարավորություն ստեղծել, որպեսզի զինյալ խմբի հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներն այն ստանան պատշաճ պայմաններում», - նշում է նախարարությունը։

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

Ավելի ուշ, խումն ազատել է բուժակ Դավիթ Տոնոյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---