23  28.07.16 - Բողոքի ցույց Ազատության հրապարակում` ի աջակցություն Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինյալների. Օր 12

«Սասնա ծռերի» աջակիցները Խորենացի չգնացին. Փակել էին Ֆրանսիայի հրապարակը

«Սասնա ծռերի» աջակիցները Խորենացի չգնացին. Փակել էին Ֆրանսիայի հրապարակը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ցույց անող «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 28-ի երեկոյան փոխել են երթերի մշտական երթուղին:

Խորենացի փողոց՝ գրավված ՊՊԾ գնդի մոտ շարժվելու փոխարեն, նրանք շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` կանգ առնելով ու փակելով Ֆրանսիայի հրապարակը:

22:10 Ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղ, եղանակային պայմանների պատառով, որոշվել է կասեցնել հանրահավաքը: Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հորդորել է գնալ տուն՝ չհիվանդանալու համար, ու կրկին հավաքվել Ազատության հրապարակում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-19:30-ն ընկած հատվածում:

21:44 Տվյալ պահին ցուցարարները Մաշտոց - Սայաթ-Նովա խաչմերուկում են: Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը կասեցված է:

21:30 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիներնկոչ արեց ինքնակազմակերպվել բոլորմարզերումև սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր սկսել:

«Կլինեն հավաքներ, մայրուղիների փակում, դա խաղաղ իրավունքով սահմանադրական մեր իրավունքն է»,- նշել է Մարտիրոսյանը, գրում է Tert.am-ը:

21:26 Երևանում հորդառատ անձրև է: Ցուցարարները վիճում են՝ արժե արդյոք շարժվել դեպի նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, թե պետք է գնալ դեպի Խորենացի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---