«Կարմիր խաչ». ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններին միջամտելը մեր մանդատից դուրս է29 հուլիսի 2016 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարություն է տարածել Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղվծած իրավիճակի ու ընկերության բժիշկների կողմից «Սասնա ծռերին» բուժօգնություն տրամադրելու պահանջին: ՀԿԽԸ-ն նշում է, որ հանրության շրջանում թյուր կարծիք է տարածվում` Կարմիր խաչի (տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության) գործառույթների վերաբերյալ: «Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից», - ասվում է հաղորդագրությունում: ՊՊԾ գնդի տարածքում գտնվում է 4 վիրավոր: Նրանցից մեկը վիրավորվել է գնդի վրա գրոհի օրը, ևս երկուսը՝ հուլիսի լույս 27-ի գիշերը, չորրորդը հուլիսի 29-ին վիրավորված Արայիկ Խանդոյանն է: «Սասնա ծռերը» գնդի տարածքում են պահում 4 բժիշկների՝ պահանջելով բժիշկների հերթափոխ կազմակերպել: Կարդացեք նաև. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |