Վիրավորվել են «Սասնա ծռերից» ևս երկուսը. Նրանց հիվանդանոց են տեղափոխել

Վիրավորվել են «Սասնա ծռերից» ևս երկուսը. Նրանց հիվանդանոց են տեղափոխել

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունում վիրավորների թիվը հասել է երեքի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի վիրավորվելու մասին: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը, դրանից հետո հրաձգությունը չի դադարել. «Սասնա ծռերից» ևս 2 հոգի հրազենային վիրավորում է ստացել: «Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն», - գրել է նա:

Վիրավորներն են Արթուր Մելքոնյանը և Արմեն Լամբարյանը:

Հուլիսի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ կրակ է բացելու «Սասնա ծռերի» անդամների ուղղությամբ, եթե խմբի անդամները կրակեն, թեկուզ՝ անկանոն, կամ փորձեն դուրս գալ գնդի տարածքից՝ հանձնվելուց բացի այլ նպատակներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---