Արամ Մանուկյանի հանդեպ վատ վերաբերմունքի հատկանիշներով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Արամ Մանուկյանի հանդեպ վատ վերաբերմունքի հատկանիշներով  դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել էՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը։

Հուլիսի 29-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու շահերը ներկայացնող Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմում-պահանջը բարձրաստիճան պաշտոնյաներին, որով ահազանգել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամն անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: Փաստաբանը դիմումն ուղարկել է արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

Ի պատասխան քրեակատարողական վարչության հանրային կապերի պետ Գոռ Ղլեչյանը հայտարարել է, որ Մանուկյանն ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:

Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների հետ ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---