Խորենացուց և Սարի թաղից 165 մարդ է բերման ենթարկվել

Խորենացուց և Սարի թաղից 165 մարդ է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը ցույցերի ցրման ժամանակ Երևանի ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 165 հոգի:

Այս մասին տեղեկացրել են ոստիկանության լրատվական վարչությունից, հայտնում է Tert.am-ը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ 3-ի վիճակը ծանր է:

«Ժառանգության» փոխնախագահ Մարտիրոսյանի դեմ քրգործ է հարուցվել

Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---