Սեֆիլյան. Զենքը վայր դնելը հնարավոր է իմ՝ «Սասնա ծռերի» ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո

Սեֆիլյան. Զենքը վայր դնելը հնարավոր է իմ՝ «Սասնա ծռերի» ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանը» տարածել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորման մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի նամակը՝ Էրեբունու ՊՊԾ գրավված գնդի շուրջ զարգացումների վերաբերյալ:

«Անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ:

Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է: Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը», - նշվում է հաղորդագրությունում:

«Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել: Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը:

Հակառակ այս ամենի, ինչպես նաև՝ հակառակ ռեժիմի կողմից Սասնա Ծռերի և հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող նենգ գործողությունների, ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը: Եվ ուրեմն, այսօր Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա», - ասվում է հողորդագրությունում:

Հուլիսի 17-ի՝ Էրեբունու գունդը գրավելուց հետո, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում ի աջարկցություն «Սասնա ծռերին» բողոքի ցույցեր: Ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Հուլիսի 29-ին Սարի թաղում ու Խորենացիում ցույցերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու ընթացքում տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---