«Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են ԱԱԾ-ի խոստման կատարմանը

«Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են ԱԱԾ-ի խոստման կատարմանը

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են՝ արդյոք իշխանությունը կկատարի զենքը վայր դնելու դեպքում խմբի անդամների հանդեպ խրախուսական նորմեր կիրառելու խոստումը:

Այդ մասին են հայտարարել Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ԱԱԾ-ն և գլխավոր դատախազությունը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի օրերին հայտարարել էին, որ զենքը կամովի վայր դրած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե այլ հանցագործություններ այդ ընթացքում չեն գործել

Պաշտպանը հիշեցրել է, որ գունդը գրաված անձինք, փաստացի, կատարեցին ԱԱԾ պահանջը: «Պաշտպանական կողմը սպասում է, թե արդյոք իշխանությունը մինչև վերջ կպահի իր խոստումը, թե ոչ: Ինձ թվում է՝ չկատարելու դեպքում իշխանությունները խնդիրներ կունենան, քանի որ ժողովուրդն ոտքի է կանգնել, խմբի անդամներն ոգեշնչել են իրենց քայլերով: Իշխանությունները պետք է հետևություններ անեն, հետևողական լինեն իրենց խոսքին»,- ասել է Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը:

Պավել և Արամ Մանուկյաններին, Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219 և 235 հոդվածների հատկանիշներով, որոնք պատիժ են սահմանում շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության համար: Նրանք նախատեսում են համապատասխնաբար 6-12 և 5-8 տարվա ազատազրկում:

ԱԱԾ-ն հուլիսի 31-ին ահաբեկիչ էր որակել գնդի տարածքում հանձնված «Սասնա ծռերի» բոլոր 20 անդամներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---