Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին՝ «Սասնա ծռերին» ու այլ ձերբակալվածների այցերն արգելելու հարցով

Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին՝ «Սասնա ծռերին» ու այլ ձերբակալվածների այցերն արգելելու հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին ու հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում ու Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետքերով ձերբակալվածների այցելություններն արգելելու հարցով:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ հերոսներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել՝ պատգամավորի իմ իրավունքները վերականգնելու համար», - մասնավորապես, ասվում է ՄԻՊ-ին ուղարկված գրության մեջ:

«Սասնա ծռերի» անդամները գտնվում են հանրապետության տարբեր մեկուսարաններում և ՁՊՎ-ներում, մի քանիսը՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»: Պատգամավորներից ոչ մեկին դեռևս թույլ չեն տվել տեսակցել ոչ խմբի անդամներին, ոչ ցույցերից հետո ձերբակալված գործիչներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---