Լրագրող Խադիջա Իսմայիլովան Բաքվի դատախազության դեմ բողոք է ներկայացրել

Լրագրող Խադիջա Իսմայիլովան Բաքվի դատախազության  դեմ բողոք է ներկայացրել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին դատարանը կքննի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը ընդդեմ Բաքվի դատախազության, որի միջնորդությամբ լրագրողը կալանավորվել էր՝ գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Իսմայիլովան դատարան է դիմել՝ պահանջելով փոխհատուցում վճարել իրեն մոտ երեք ամիս կալանքի տակ պահելու անհիմն որոշման պատճառով։

Որպես վնասի փոխհատուցում, Իսմայիլովան մոտ 18.000 դոլար է պահանջում, հաղորդում է «Թուրան» գործակալությանը հղումով փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լրագրողը ձերբակալվել է 2014թ.-ի դեկտեմբերի 5-ին և մինչև 2015թ.-ի մարտի 6-ը բանտում պահվել է անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Խոսքն իր գործընկեր Թուրալ Մուստաֆաևի մասին է, ով պնդում էր, թե Խադիջան իրեն ինքնասպանության է փորձի է հասցրել, իսկ ավելի ուշ հերքել էր այդ հայտարարությունը՝ ասելով, որ իրավապահների ճնշման արդյունքում է նման հայտարարություն արել։

Այս խոստովանությունից հետո՝ 2015-ի սեպտեմբերի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը արդարացրել է Իսմայիլովային այս հոդվածով, սակայն դրանից հետո էլ լրագրողին շարունակել են կալանքի տակ պահել։

Ինքնասպանության հասցնելը միակ մեղադրանքը չէր, որ վերագրվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնեսները բացահայտած լրագրողին։ Տարիներ շարունակ Ադրբեջանում կոռուպցիոն սխեմաներ գաղտնազերծած լրագրողը մեղավոր ճանաչվեց նաև հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու, իշխանությունը չարաշահելու և զրպարտության մեջ։

2015-ի սեպտեմբերին նա դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման։

Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը, Amnesty International-ը։

Լրագրողի ազատ արձակման ուղղված արշավներ էին նախաձեռնել մի խումբ հեղինակավոր քաղաքական գործիչներ, փաստաբաններ. մայիսի 25-ին լրագրողը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։

Բանտում մեկուկես տարի անցկացնելուց հետո էլ Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, թե չի հրաժարվելու իր հիմնական առաքելությունից՝ լրագրողական հետաքննություններ անցկացնելուց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---