ՄԻՊ-ը Մարտիրոսյանի և Սանասարյանի գործերի շուրջ նյութեր է ուղարկել գլխավոր դատախազություն

ՄԻՊ-ը  Մարտիրոսյանի և  Սանասարյանի գործերի շուրջ նյութեր է ուղարկել գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի շուրջ բոլոր տեղեկությունները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից ամփոփվել և օգոստոսի 8-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Նրանց ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Այնուհետև, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել և ՀՀ արդարադարատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Մարտրիրոսյանին, այնպես էլ Սանասարյանին:

2016-ի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Մարտիրոսյանի և Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:

ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է, որ հաշվի առնելով Մարտիրոսյանի և Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ:

Այնուհետև, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Մարտիրոսյանի և Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել և օգոստոսի 8-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:

ՄԻՊ-ի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաև Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին:

Օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի ու «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ղուկասյանն ու Սանասարյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---