Պուտին. ԵՏՄ-ին միանալուց հետո ՀՀ տնտեսությունն աճել է 10%-ով

Պուտին. ԵՏՄ-ին միանալուց հետո ՀՀ տնտեսությունն աճել է 10%-ով

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը դրական է ազդում հայկական տնտեսության վրա: Այդ մասին է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«ԵՏՄ-ին միանալուց հետո ՀՀ ՀՆԱ-ն աճել է 10%-ով, ինչպես երևում է փաստաթղթերից: Սա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հուսով եմ, դրանակն դինամիկան կպահպանվի», - ասել է նա:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ չնայած խնդիրներին, ՀՀ ու ՌԴ միջև ապրանքաշրջանառությունն 2016-ի առաջին կիսամյակում աճել է 12%-ով, իսկ հայկական արտահանումը ՌԴ` գրեթե 90%-ով, ինչը պաայմանավորված է նաև ԵՏՄ առավելություններով:

2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառությունը կազմել է $599.6 մլն: Հայաստանի արտահանումը ՌԴ կազմել է ավելի քան $168 մլն, ՌԴ-ից ներմուծումը` $319,5 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---