Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել. Քննարկվել են ԶՈւ պատրաստության հարցեր

Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել. Քննարկվել են ԶՈւ պատրաստության հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի պատրաստության, զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ հնչել են համապատասխան զեկույցներ, առկա բացթողումների շտկմանը միտված առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն անհրաժեշտ ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---