Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող շարունակում է բուժվել հոսպիտալում

Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող շարունակում է բուժվել հոսպիտալում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայումս բուժում է ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող: Այս մասին հայտնել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով՝ 17 զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մեկ զինծառայողի՝ Ավետիս Զարգարյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, գրում է Panorama.am-ը:

Ասատուրյանը տեղեկացրել է, որ մեկ շաբաթ առաջ Զարգարյանի ծնոտը վիրահատել են:

«Պլաստիկ վիրահատություն է կատարվել: Ավետիսը ստորին ծնոտի բազմաբեկորային վիրավորում ուներ, ձևավորվել էր կեղծ հոդ և դա վիրահատել են: Վիճակը այժմ գնահատվում է բավարար: Վիրավորումից հետո երկու ամիս Ավետիսը բացարձակ անշարժ է եղել, բայց այսօր արդեն ձեռքերը, ստորին վերջույթները կարողանում է շարժել»,- ասել է Ասատուրյանը:

Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին մի քանի անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:

Ընդհանուր առմամբ՝ զինծառայողը 7 վիրահատության է ենթարկվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---