ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը կմասնակցի Պսկովում ՀԱՊԿ զորավարժությանը

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը կմասնակցի Պսկովում ՀԱՊԿ զորավարժությանը

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբն օգոստոսի 13-ից 19-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016-ի պլանի համաձայն:

Զորավարժությունը հրամանատարաշտաբային է, դրան ներգրավվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ բոլոր պետությունները, այդ թվում և Հայաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---