Թուրքական Չինարում ականապատ մեքենա է պայթել. Կան զոհեր

Թուրքական Չինարում ականապատ մեքենա է պայթել. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառի Չինար քաղաքում պայթյուն է որոտացել. 3 մարդ զոհվել է, կան վիրավորվեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին Dogan գործակալության վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:10-ին` տրանսպորտի երթևեկության վարչության հարևանությամբ: Զոհվել է 2 սպա և 1 քաղաքացիական անձ, հայտնում է ՌԲԿ-ն:

Hürriyet-ն ականտեսների վրա հղումով գրում է մեծաթիվ տուժածների մասին: Ըստ նախնական տվյալների, պայթել է ականապտ մեքենան: Ըստ Haberturk-ի, պայթյունի հետևում հավանաբար Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններն են կանգնած:

Օգոստոսի 10-ին 5 թուրք զինվոր սպանվեց և 8-ը վիրավորվեց Թուրքիայի հարավ-արևելքում: Գրոհայինները պայթեցրել էին ականապատ մեքենան Շիրնաք գավառի Ուլուդերե շրջանում:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 600 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---