Օհանյան-Շոյգու հանդիպում. Գործակցության համաձայնագիր է ստորագրվել

Օհանյան-Շոյգու հանդիպում.  Գործակցության համաձայնագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։

Դրա ընթացքում քննարկվեցին ռազմական գործակցության բազմակողմանի հարցեր, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Օհանյանն իր հավանությունն է հայտնել ՌԴ հումանիտար ջանքերին, որոնք ուղղված են օգնելու Սիրիայի ժողովրդին:

Հանդիպման ավարտին ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել փոխգործակցության մասին ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի բացահայտման և գնահատման ոլորտում:

Երկկողմանի հանդիպմանը ներկա էին երկու պետության պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Օգոստոսի 15-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում էր: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Նախարարների քննարկումների հիմնական թեման է եղել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ասել էր, որ ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Օգոստոսի 15-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---