Հայաստանը չի ցանկանում է ընտրություն կատարել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ

PanARMENIAN.Net - Կոմպլեմենտարությունն ու սիմետրիան տարբեր բաներ են: Կոմպլեմենտարությունը նշանակում է այն, ինչ նշանակում է. տարբեր քաղաքական բնագավառներ լրացնում են միմյանց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում: «Պաշտպանական հարցերում մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանն այստեղ ռազմակայաններ ունի, միաժամանակ մենք ընդարձակ ու խորը հարաբերություններ ենք հաստատել ՆԱՏՕ-ի հետ: Մենք չենք ցանկանում ընտրություն կատարել մեկի եւ մյուսի միջեւ: Դա է մեր գաղափարը: Ոչ ոք չպետք է ստիպի նման ընտրություն կատարել: Այդպես էր սառը պատերազմի տարիներին, բայց այն արդեն անցյալում է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:



Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու կոչը չպետք է ինքնանպատակ լինել: «Մենք պետք է աճենք դրա համար, այդպես չէ՞: Այսօր մենք շահագրգռված ենք ոչ թե անդամակցության, այլ ընդգրկման գործընթացն սկսելու հարցում: Եկեք սկզբում կազմակերպվենք, համապատասխան ինստիտուտներ ստեղծենք, որպեսզի մեր մասին ասեն. «Նրանք պատրաստ են»: Մենք անցնելու երկար ուղի ունենք»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---