Օհանյան. Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է

Օհանյան. Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Երևանում քննարկել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր: Այդ մասին Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է «Առավոտը»:

Նա հիշեցրել է, որ օգոստոսի 16-ին իրենք հանդիպել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որն անցել է Հայաստանի համանախագահության ներքո. «Այսօր մենք պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով դեմ առ դեմ զրույց ենք ունեցել, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ փոխանակվել ենք մտքերով: Հատկապես ուշադրություն ենք դարձրել մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին: Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է, և նման այցերը հատուկ նշանակություն ունեն համատեղ ծրագրված միջոցառումների շարքը իրականացնելու համար»:

Նախարարի խոսքով, 2016 թվականը շատ լարված է, նախատեսված են տարբեր միջոցառումներ. «Կարծում եմ, որ համատեղ մարտական օպերատիվ պատրաստվածությունը, համագործակցությունը տարբեր ուղղություններով հանգեցնում են նրան, որ մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և դինամիկ զարգանում է: Միանշանակ, Բելառուսի պաշտպանության նախարարի այցը խթան կհանդիսանա մեր հարաբերությունների համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանը վերաբերող խնդիրներ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ, անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Երևանում անդամ երկրների զինված ուժերի համագործակցության կատարելագործմանն ուղղված հարցեր են քննարկել:

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի աշխատանքների մասնակցելու համար Երևան են ժամանել մի շարք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, մասնավորապես` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Թասմագամբետովը, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեի Ռայկովը, Ղրղըզստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռաիմբերդի Դույշեմբիևը, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչության փոխնախարար Աբդուլխոշիմ Գուլոմզոդան։ Երևան են ժամանել նաև ՀԱԿՊ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---