Մոսկվաբնակ հայերը հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին21 ապրիլի 2007 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի խորհրդաժողովների սրահում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Ռուսաստանի հայերի միության մոսկովյան բաժանմունքում (ՌՀՄՄԲ), երեկոյի առաջին մասում հանդես կգան փորձագետները` Ռուսաստանի Դաշնության հասարակական, քաղաքական, կրոնական եւ պետական կառույցների ներկայացուցիչները: Երկրորդ մասում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Ապրիլի 24-ին 11.30-ին ծաղկեպսակներ կդրվեն խաչքարի մոտ, որը գտնվում է ՀԱԵ Ռուսաստանի թեմի կառուցվող Սուրբ Խաչ մայր տաճարի տարածքում ՀԱԵ Ռուսաստանի թեմի, ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից: 12:00-ին Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: 13:30-ին ՌՀՄՄԲ-ի երիտասարդական թեւը մտադիր է ակցիա կազմակերպել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |