Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը օգոստոսի 19-ի փոխարեն կանցկացվի ամսի 20-ին

Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը օգոստոսի 19-ի փոխարեն կանցկացվի ամսի 20-ին

PanARMENIAN.Net - Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 20-ին, ասվում է Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեխնիկական և կազմակերպչական որոշակի խնդիրներով պայմանավորված՝ «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը նախապես հայտարարված օգոստոսի 19-ի փոխարեն տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 18:00-23:00-ն:

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի փառատոնը, որը Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից նախաձեռնվող «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո երրորդն է ու մյուս երկուսի նման արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից, Երևան քաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։ Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջուր» գործարանն՝ իր «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» (Գարեջրի ակադեմիա) փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկինալի ըմպենարանը:

Փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով:

Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով, բազում մրցույթներով ու անակնկալներով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boing» նվագախմբերը, իսկ երեկոն կեզրափակվի DJ Ալինայի կատարումներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---