«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ19 օգոստոսի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպանական կողմի՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը և նա կմնա կալանքի տակ: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը, հայտնում է Tert.am-ը: «Վերաքննիչ բողոքս մերժեցին, սակայն դատարանը հրապարակեց միայն դատական ակտի եզրափակիչ մասը, այս պահին դատարանի որոշումն ինձ չեն տրամադրել: Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը, այն է՝ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությանը, սակայն որևէ տեղեկություն, նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, դատարանին չի ներկայացվել»,-ասել է փաստաբանը: Խոսելով Թաթուլ Թամրազյանի առողջական իրավիճակի մասին՝ փաստաբանն ասել է, որ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, հրազենային վնասվածքը ստացել է որովայնի շրջանում և օրական մի քանի անգամ բժիշկները նրան ցավազրկող են ներարկում: Բացի այդ, փաստաբանը տեղեկացրել է, որ Թամրազյանը հայերենին չի տիրապետում, սակայն Թամրազյանին փաստաթղթերը ռուսերեն լեզվով չեն ներկայացվում, պարզապես տրամադրվել է թարգմանիչ.«Այդ փաստով այսօր բողոք կներկայացնեմ Դատախազություն՝ քննիչների բողոքները վիճարկելու փաստով»: Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը: Ընթերցեք նաև. Արայիկ Խանդոյանն ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԲՀԿ-ականը պատրաստ է հանել թեկնածությունը Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |