Ադրբեջանի բանկերը սահմանափակել կամ դադարեցրել են արտարժույթի վաճառքը

Ադրբեջանի բանկերը սահմանափակել կամ դադարեցրել են արտարժույթի վաճառքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խոշորագույն բանկերն օգոստոսի 20-21-ին սահմանափակել կամ լիովին դադարեցրել են արտարժույթի վաճառքն առանց պատճառը հրապարակելու: Առավելագույն գումարը, որ կարելի է փոխանակել Բաքվում, $500 է, հայտնում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Սահմանափակումների պատճառով աճել է արտարժույթի վաճառքը սև շուկայում, որտեղ դոլարի փոխարժեքը 1,7 մանաթ է: Պաշտոնական փոխարժեքը 1,62 մանաթ է: Բորսայում ամերիկյան արժույթը հասել է 1,68 մանաթի: Ընդհանուր առմամբ 2016-ի սկզբից մանաթն էժանացել է 7 տոկոսով` դառնալով վատագույն արժույթներից մեկը նախկին ԽՍՀՄ-ում: Էլ ավելի վատ ցուցանիշներ ունի միայն տաջիկական սոմոնին:

2015-ին ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 2 անգամ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել փետրվարին, երբ Ադրբեջանի ԿԲ-ն նվազեցրեց փոխարժեքը մեկ երրորդով: Դեկտեմբերին, երբ անցում կատարվեց լողացող կուրսի, մանաթը կորցրեց իր արժեքի ևս կեսը:

Ադրբեջանի Կենտրոնական բանկն արդեն ծախսել է իր արժութային պահուստային ֆոնդի երկու երրորդը` փորձելով զսպել ազգային արժույթի արժեզրկումը նավթի գների անկման ֆոնին: Sofaz ինքնիշխան հիմնադրամը օգոստոսին կեսին միայն $50 մլն է առաջարկել բանկերին, մինչդեռ պահանջարկը կազմել է մոտ $600 մլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---