Հայ հոգևոր երաժշտության առաջին «Շարական» փառատոնը կանցկացվի Տաթևում

Հայ հոգևոր երաժշտության առաջին «Շարական» փառատոնը կանցկացվի Տաթևում

PanARMENIAN.Net - Հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոնն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 14-16-ը Տաթևի վանական համալիրում։

«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը: «Շարական» փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես, ասվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ` այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:

Փառատոնի կազմակերպիչներն են Music of Armenia–ն և «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---